Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՄՆ դեսպանը Սյունիք է այցելել

15:18, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
ԱՄՆ դեսպանը Սյունիք է այցելել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը հանձնվել են առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով․ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,-գրում է դեսպանատունը։
     Դեսպանությունը ֆեյսբուքյան էջի մեկ այլ գրառումով հայտնում է․ «Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։
     Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»։

1198 | 0
Facebook