Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Տիգրան Թորոսյանը և Խոսրով Հարությունյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել

15:00, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Տիգրան Թորոսյանը և Խոսրով Հարությունյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ ԱԺ նախկին նախագահներ Տիգրան Թորոսյանը և Խոսրով Հարությունյանը անձնական երաշխավորություններ ներկայացրեցին․ «Ինձ ոչ ոք չի դիմել, ես եմ անընդհատ անհանգստացրել իմ գործընկերներին»,-դատարանում ասաց Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ ինքը Արմեն Աշոտյանի հետ երկար ու կարևոր ճանապարհ է անցել ու իր հեղինակության ձևավորման հարցում նաև Արմեն Աշոտյանն է մեծ նպաստ ունեցել։

Տիգրան Թորոսյանն իր խոսքում նկատեց, որ կալանքը ծայրահեղ խափանման միջոց է, բայց այստեղ որևէ մեկի մեղքը դեռ չի հաստատվել։ «Մեր կյանքը կարգավորվում է ոչ միայն իրավական նորմերով, այլ բարոյական նորմերով, արժեքներով և սկզբունքներով »,-ասաց նա։

Խոսրով Հարությունյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել
Տիգրան Թորոսյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել
2346 | 0
Facebook