Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միակ մարտը, որում չի կարող հաղթել Բայդենը, ժամանակն է»․ Ջորջ Քլունի

15:36, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Միակ մարտը, որում չի կարող հաղթել Բայդենը, ժամանակն է»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, ով նաև համատեղությամբ դեմոկրատական կուսակցության համար դրամահավաքի կազմակերպիչներից է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դուրս գալ ընտրապայքարից։

«Ես սիրում եմ Ջո Բայդենին որպես սենատոր, որպես փոխնախագահ և նախագահ։ Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան, նրա բնավորությանն ու բարոյականությանը։ Վերջին 4 տարում նա շատ մարտերում է հաղթել։ Բայց միակ մարտը, որում նա չի կարող հաղթել, ժամանակն է։ Մեզնից ոչ ոք չի կարող հաղթել ժամանակին»,- գրել է Քլունին The New York Times-ի իր սյունակում։

2880 | 0
Facebook