Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է ունակների համայնք ձևավորենք»․ Բագրատ Սրբազան

13:42, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Պետք է ունակների համայնք ձևավորենք»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը մասնակցում է Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանը: Օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները և ինչպե՞ս չկորցնելն, ձեռք բերել դաշնակիցներ։

«Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով»,-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը․ «Այստեղ փորձառությամբ և վաստակ ունեցող մարդիկ են։ Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։ Պետք է օգտագործենք Սփյուռքի ներուժը: Մենք այն ընդհանրապես դուրս եք թողել մեր դիվանագիտական կյանքից»,-ասաց Սրբազանը։

«Պետք է ունակների համայնք ձևավորենք»․ Բագրատ Սրբազան
1191 | 0
Facebook