Մոսկվան չի մասնակցի Ուկրաինայի հարցով նոր գագաթնաժողովին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ Կիևը և Արևմուտքը շարունակում են հավատարիմ մնալ նախկին հռետորաբանությանը և անտեսում են այլ խաղաղ նախաձեռնությունները: Նոր գագաթնաժողովի անցկացման կոնկրետ վայրը որոշված չէ, հավելել է դիվանագետը։
«Մենք վերջնագրեր չենք ընդունում և չենք պատրաստվում մասնակցել նման գագաթնաժողովներին»,- ասել է Գալուզինը։
Նշենք, որ Ուկրաինայի հարցով առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 15-16-ը շվեյցարական Բյուրգենշտոկում՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Bloomberg գործակալության տվյալներով՝ Կիևը հույս ունի երկրորդ նման միջոցառումն անցկացնել մինչև նոյեմբեր, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն: Հանդիպմանը նախատեսում են հրավիրել Ռուսաստանին։