Կիևը մտադիր է խաղաղության հարցով երկրորդ հանդիպումն անցկացնել մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ այս անգամ Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Շվեյցարիայում հունիսին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին ավելի քան 90 երկրների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը հրավիրված չէր, մի քանի պետություններ ուղարկել էին ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ, իսկ Կիևի՝ դեպի իր կողմը Գլոբալ Հարավի կարևոր երկրներին գրավելու փորձն անհաջողությամբ պսակվեց, նշում է գործակալությունը։
Այդ երկրներից շատերը, ինչպես նաև Չինաստանը, որը չի միացել Շվեյցարիայի հանդիպմանը, արդեն վաղուց հաստատում են, որ Մոսկվան պետք է մասնակցի բանակցություններին։ Պեկինը Բրազիլիայի հետ միասին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու իր սեփական առաջարկը։