Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

Ռուսական հետախուզությունը գաղտնազերծել է Ֆրանսիայի ծրագրերը․ #РБК

12:30, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Ռուսական հետախուզությունը գաղտնազերծել է Ֆրանսիայի ծրագրերը․ #РБК

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Փարիզը պատրաստ է ֆրանսիացի զինվորականների ուղարկել Ուկրաինա։ Փաստաթուղթը հրապարակել է «Разведчик» ամսագիրը։

2024թ․ մարտի 19-ով թվագրված գաղտնագիրը փոխանցել է հետախուզության ռեզիդենտը՝ Ֆելիքս կեղծանունով։

«Ֆրանսիական զորախումբը պատրաստվում է մեկնել Ուկրաինա։ Նախնական փուլում զորախումբը կազմում գրեթե 2000 մարդ կլինի»,- РБК-ն մեջբերում է հաղորդագրությունը։

Նշվում է, որ ֆրանսիական բանակը մտահոգված է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ֆրանսիացիների թվի աճով:

2024թ․ փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլ էր տվել ֆրանսիական զորքեր ուղարկել Ուկրաինա։ Ավելի ուշ նա չէր բացառել նաև ռուսական բանակի դեմ ցամաքային գործողություն իրականացնելը։ Մի քանի երկրների իշխանությունները քննադատել էին Մակրոնի հայտարարությունը, մասնավորապես, զինվորներին ուղարկելը բառացել էին ԱՄՆ իշխանությունները։

4716 | 0
Facebook