Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն մեծ հեռահարության հրթիռներ կտեղակայի Գերմանիայում

10:42, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
ԱՄՆ-ն մեծ հեռահարության հրթիռներ կտեղակայի Գերմանիայում

ԱՄՆ-ն մտադիր է 2026թ․ սկսած Գերմանիայում Tomahawk և SM-6 մեծ հեռահարության հրթիռներ տեղակայել։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«2026թ․ ԱՄՆ-ն կսկսի Գերմանիայում իր բազմապրոֆիլ օպերատիվ խմբի համար հեռահար կրակի վարման միջոցների աստիճանական տեղակայումը՝ ապագայում այդ միջոցների երկարաժամկետ տեղակայման պլանավորման շրջանակներում։ Ամբողջական տեղակայումից հետո այդ միջոցները կներառեն SM-6 հրթիռներ, Tomahawk և հիպերձայնային զենքեր»,- ասվում է հայտարարության մեջ։

SM6-ը հիմնական հրթիռն է, որն օգտագործվում է Aegis հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կազմում, իսկ Tomahawk-ը թևավոր հրթիռ է, որն ունի խոցման մինչև 2,5 հազար կմ հեռահարություն։

2055 | 0
Facebook