Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը և Բերբոքը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

10:06, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Բլինքենը և Բերբոքը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Վաշինգթոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին Բլինքենը հայտնել է X-ում։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքը հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:

1540 | 0
Facebook