Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսներ»․ Տիգրան Ավինյան

10:00, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսներ»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը:
     Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:
     Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»:

Աղբյուրը` Տիգրան Ավինյան
1740 | 0
Facebook