Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են 40 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային

09:42, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են 40 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են 2025թ․ 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ամփոփիչ հռչակագրում:

Հռչակագրում նշվում է, որ բացի այդ պարտավորությամբ նախատեսված ռազմական աջակցությունից՝ դաշինքի անդամ երկրները «մտադիր են շարունակել Ուկրաինային քաղաքական, տնտեսական, ֆինանսական և հումանիտար աջակցության ցուցաբերումը»։

1230 | 0
Facebook