Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ափսոսում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար»․ ՌԴ ԱԳՆ

09:36, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Ափսոսում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար»․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Երևանը՝ ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանում նախընտրում են մեծացնել ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ համագործակցությունը, հատկապես՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, սպառազինությունների գնման կամ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման մասով, էլ չենք խոսում այս օրերին Վաշինգթոնում անցկացվող այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցության մասին: Այդ ամենը չի կարող ափսոսանք չառաջացնել։ Խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ այդ թվում ի վնաս սեփական անվտանգության»,- ասել է Գալուզինը։

3154 | 0
Facebook