Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նահանգների նպատակը առևտրային միջանցքի ձևավորումն է»․ Հ․ Բադալյան

09:18, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Նահանգների նպատակը առևտրային միջանցքի ձևավորումն է»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման բովանդակության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները բավականին սուղ են:

Կողմնորոշման թերևս ավելի «բովանդակային» հանգամանք կարող է լինել այն, թե ինչ «ամիս» է նախորդել Վաշինգտոնի հանդիպմանը: Նախորդել է Հայաստանի ուղղությամբ ամերիկյան պատվիրակությունների ու բավականին շռայլ հռետորաբանության ամիս, գործնական բավականին համեստ օրինակների պայմաններում: Այլ կերպ ասած, Հայաստանին բավականին շռայլ խոստումներ տալու ամիս:

Ըստ ամենայնի, դրա նպատակը Հայաստանից այն «խիզախ քայլեր» ստանալն էր, որոնց՝ Երևանի պատրաստ լինելու մասին Բաքվում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը:

Նահանգները միանգամայն բաց է ձևակերպել իր նպատակը՝ հասնել պայմանագրի ստորագրման և առևտրային միջանցքի ձևավորման, Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ազդեցություն թուլացնելու համար:

Վաշինգտոն մեկնելուց առաջ, փաստորեն, Ադրբեջանը ռազմավարական գործընկերության պայմանագիր է ստորագրում Չինաստանի հետ, այդպիսով բարձրացնելով իր գինը Նահանգների համար:

Գուցե Հայաստանի գինն էլ թեկուզ անուղղակի, բայց բարձրացնող հանգամանք եղած լինի Մոսկվայում Պուտին-Մոդի հանդիպումն ու ռուս-հնդկական մի շարք էական համաձայնությունները: Բայց դա կախված է լինելու Երևանի քայլերից»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
1460 | 0
Facebook