Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Թերթերի տեսություն

Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել․ «Հրապարակ»

08:48, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձևավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։ Վերջերս ձևավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը և կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի և այլն։

Բագրատ Սրբազանը մտադիր է նաև քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձևավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին։

1782 | 0
Facebook