Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ն ունի քաղաքական կամք` հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր». Միրզոյան

22:54, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«ՀՀ-ն ունի քաղաքական կամք` հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր». Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Վաշինգթոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:

Միրզոյանն իր թվիթերյան էջում արված գրառմամբ վստահեցրել է` Հայաստանն ունի քաղաքական կամք` հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։

Էնթոնի Բլինքենը հանդիպմանը նշել է, որ Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։

894 | 0
Facebook