Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ենթակառուցվածքների այս համատարած քայքայումը պատահականություն չէ». Կարեն Վրթանեսյան

01:12, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Ենթակառուցվածքների այս համատարած քայքայումը պատահականություն չէ». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օր չի լինում, որ կամ լույսերը չտանեն, կամ ջուրը չկտրեն, կամ էլի ինչ-որ մի բան չաշխատի։
     Անձնագրային ու հարկային, տրանսպորտային ու բյուրոկրատական խնդիրների ճահիճում ամեն օր խեղդված ենք։
     Ու ես կարծում եմ, որ ենթակառուցվածքների այս համատարած քայքայումը պատահականություն չէ։
     Շատ ավելի հեշտ է երկիրը վարի տալը, եթե դրա բնակիչները ձեռքով-ոտքով առօրյա խնդիրներով են շղթայված, ու եթե 2 օր վրա-վրա առանց ընդհատումների ջուր կա ու կարող ես օրը 2 անգամ ցայվել, մարդն արդեն երջանիկ է իրեն զգում։
     Էն քաղաքական բարդ խնդիրներին արդեն ժամանակ էլ չի մնում:
     Չէ՛, մինչ 2018-ն էլ կային խնդիրներ, բայց նախ՝ սենց համատարած ու բոլորը միասին չէին ու ցանկացած դեպքում 1994-ից ի վեր դինամիկան ընդհանուր առմամբ դրական էր»։

1376 | 0
Facebook