Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Թումոյում կկայանա հանդիպում օսկարակիր Ալեքսանդր Փեյնի հետ, որին կհաջորդի «Պատժվածները» ֆիլմի ցուցադրությունը

22:42, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
Թումոյում կկայանա հանդիպում օսկարակիր Ալեքսանդր Փեյնի հետ, որին կհաջորդի «Պատժվածները» ֆիլմի ցուցադրությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է. «Միացեք մեզ հուլիսի 11-ին՝ ժամը 16:00-ին, հանդիպելու կրկնակի օսկարակիր սցենարիստ-ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի հետ: Զրուցելու ենք Փեյնի ստեղծագործական ուղու և ֆիլմերի, այդ թվում վերջին` «Պատժվածները» ֆիլմի մասին:
     Ալեքսանդր Փեյնը հեղինակել է 8 լիամետրաժ ֆիլմ, որոնք նոմինացվել են ընդհանուր թվով 24 «Օսկարի», այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Նա 2 «Օսկարի» է արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, իսկ նրա վերջին «Պատժվածները» ֆիլմն «Օսկար» է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
     Ամսաթիվ` հուլիսի 11, 16:00
     Վայր` Թումո Երևան
     Լեզուն` անգլերեն` հայերեն թարգմանությամբ
     Մուտքն ազատ է»:

3074 | 0
Facebook