Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս երկրում նույնիսկ պետական դավաճանության համար բռնած մարդկանց են ազատ արձակում». Իոաննիսյան

22:24, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Այս երկրում նույնիսկ պետական դավաճանության համար բռնած մարդկանց են ազատ արձակում». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք զարմանում եք, որ Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը խուսափեցին պատասխանատվությունից։ Ներեցեք, իսկ Հայաստանի դատաիրավական համակարգը ո՞ւմ է կարողացել պատժի։
     Այս երկրում մարդասպանների 75%-ի գործն անգամ դատարան չի հասնում։ Այս երկրում բնակարանային գողերի 85%-ի գործը դատարան չի հասնում։
     Այս երկրում նույնիսկ պետական դավաճանության համար բռնած մարդկանց մեծ մասին են ազատ արձակում։ Այս երկրում արդեն համատարած կաշառք են վերցնում ու չեն բռնվում։
     Ինչի՞ց եք զարմանում»։

2929 | 0
Facebook