Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտանիքի միակ կերակրողը երկամսյա տնային կալանքի դատապատվեց դատարկ շիշ նետելու համար». փաստաբան

22:06, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Ընտանիքի միակ կերակրողը երկամսյա տնային կալանքի դատապատվեց դատարկ շիշ նետելու համար». փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրառումը․ «Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։
     Քննիչի միջնորդությունն այն աստիճան անհիմն էր, որ Հյուսիսային Կորեայի դատարանն անգամ այն չէր բավարարի։ Բայց դե մեր «ժողովրդավարական» երկրի դատավորներից Ջոն Հայրապետյանը, իրավական ու փաստական հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, որոշեց 1 և 3 տարեկան երեխաների հոր, թոշակառու ու հիվանդ ծնողների որդու և վերջապես բռնի տեղահանված ընտանիքի միակ կերակրողի նկատմամբ նշանակել տնային կալանք՝ զրկելով նրան ընտանիքը կերակրելու հնարավորությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև Երվանդը, ըստ նախաքննական մարմնի, ականատես լինելով ցուցարարներից մեկի ձեռքը պատռվելու տեսարանին, համարձակվել է պլաստմասե դատարկ շիշ նետել ոստիկանների ուղղությամբ։ Բացի այդ, դատավորն ու քննիչը պաշտոնապես ենթադրում են, որ Հայաստանում անհնազանդության ակցիաները հնարավոր է շարունակվեն, իսկ Երվանդն էլ, մասնակցելով դրանց, կատարի նոր հանցանք։
     Այս նախադասության ու կայացված դատական ակտի մեջ այնքան իրավական խնդիր կա, որ այն որպես աղբյուր օգտագործելով՝ 3 դիսերտացիա կարելի է գրել՝ «ինչպիսինը չպետք է լինի դատական ակտը» թեմայով»։

Աղբյուրը` Ռոման Երիցյան
1368 | 0
Facebook