Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են». Բլինքեն

22:00, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են». Բլինքեն

Վաշինգթոնում կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ, որը երկարատև է, արժանապատիվ և բացառիկ հնարավորություն է ընձեռում նույն տարածաշրջանը կիսող երկու երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար։ «Հիմնվելով, այդ թվում, վերջին շաբաթների ընթացքում մեր բոլոր շփումների վրա, կարծում եմ, որ երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

1008 | 0
Facebook