Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ավելի անհեթեթ և մարդու կյանքն անիմաստ դժվարացնող որոշում դժվար է պատկերացնել». Հովսեփ Կուբատյան

02:06, հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ.
«Ավելի անհեթեթ և մարդու կյանքն անիմաստ դժվարացնող որոշում դժվար է պատկերացնել». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչև Հայաստանի իշխանությունները խոսում են վիզաների ազատականացման գործընթացն սկսելու մասին, որին, ի դեպ, իմ տեղեկություններով, դեմ է միայն Ֆրանսիան, իսկ «հույս վաճառողները» ուզում են հանրաքվե նախաձեռնեն, Գերմանիան արգել է, որ այլ ԵՄ երկրի դեսպանատնից ստացած վիզա ունենալու դեպքում ուղեբեռդ տրանզիտ հաասնի Գերմանիա:
     Օրինակ, եթե դու ունես Իտալիայի վիզա և Հռոմով մեկնում ես Ֆրանկֆուրտ, ուղեբեռդ պետք է Հռոմում ստանաս և այն կրկին հանձնես, որ հասնի Ֆրանկֆուրտ:
     Ճիշտն ասած ավելի անհեթեթ և մարդու կյանքն անիմաստ դժվարացնող որոշում դժվար է պատկերացնել:
     Միգուցե սկզբից արժի ուղեբեռի ազատականացման մասի՞ն բանակցություններ վարել»:

2872 | 1
Facebook