Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

ԲԿ փոխտնօրենը նշել է քթի վիրահատության ժամանակ 32-ամյա կնոջ մահվան պատճառը

20:42, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
ԲԿ փոխտնօրենը նշել է քթի վիրահատության ժամանակ 32-ամյա կնոջ մահվան պատճառը

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է:
     «Պանորամա»-ի հետ զրույցում «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն ասել է, որ կինն ունեցել է չարորակ հիպերթերմիա, ինչի հետևանքով մահացել է։
     «Դեպքը բժշկի սխալի հետևանք չէ։ Միակ դեպքն է, որ կենտրոնում քթի վիրահատության ընթացքում մահվան դեպք է գրանցվել։ Պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան, երբ մարդու մարմնի ջերմաստիճանը միանգամից բարձրանում է 42-43 աստիճան։ Դա գենետիկ հիվանդություն է՝ քրոմոսոմի հետ կապված, որը կարող է դրսևորվել երկրորդ կամ երրորդ նարկոզի ժամանակ»,- ասել է Ա. Ղարիբյանը։
     ԲԿ փոխտնօրենի խոսքով, այս խնդիրը նախօրոք պարզել հնարավոր չէ, կինը չի նշել, որ նախկինում էլ անզգայացում է ունեցել կամ որ դրա ընթացքում խնդիրներ են առաջացել։

59451 | 0
Facebook