Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն հույսի և խաղաղ կյանքի սահման է». Փեզեշկիանը Փաշինյանին

18:18, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն հույսի և խաղաղ կյանքի սահման է». Փեզեշկիանը Փաշինյանին

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Փեզեշկիանն ասել է. Մենք դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխության
     *ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշկիանն ասել է․ «Մենք դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխության»։
     *«Կովկասի ձայն» կայքի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշկիանն ասել է. «Հայաստանը կարևոր տեղ ունի Իրանի հարևանների թվում և Երևանի հարաբերությունները շատ կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է, և ձեր նկատմամբ մեր սկզբունքային քաղաքականությունն անփոփոխ է»։
     *ՀՀ վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Փեզեշկիանին՝ նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, մաղթել արդյունավետ պաշտոնավարում։
     *Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը միջկառավարական մակարդակով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին և պայմանավորվել առաջիկայում հանդիպել։
     *Ավելի վաղ, Փաշինյանը ուղերձով շնորհավորել էր Փեզեշկիանին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։
     *Փաշինյանի ուղերձում ասված էր․ «Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուղերձում նշված է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում:
     *Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»:

Աղբյուրը` Փույա Հոսսեինի
3059 | 0
Facebook