Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է

18:00, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է

4․046․161 դրամ IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիսի ծրագրի շրջանակում։

«Հորիզոն» ճամբարին փոխանցվել է 2.046.161 դրամ, իսկ մնացած 2.000.000 դրամը idcoin-ի տեսքով փոխանցվել է Հզոր Մտքի շահառու 75 երեխաների ծնողներին և ջոկատավարներին։ «Մենք լիահույս ենք, որ այսպիսով աջակցում ենք ոչ միայն ճամբարի ընթացքում լրացուցիչ գիտելիքների ձեռքբերմանը, այլև հնարավորություն ենք տալիս idcoin-ներով ձեռք բերել անհրաժեշտ գրականություն հետագա զարգացման համար», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն Impact Hub Armenia-ն է՝ Social Impact Award ծրագրով, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռնարկատիրության աշխարհը և կատարել առաջին քայլերն այդ ոլորտում։

«Մի դրամի ուժն» այս ամիս աջակցում է մի շատ կարևոր ու նախադրյալներ ստեղծող ծրագրի, որի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Երևանից մի քանի տասնյակ երիտասարդներ ոչ միայն սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կարևոր գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն, այլ նաև կստանան նշանակալի աջակցություն՝ դրանք զարգացնելու և կյանքի կոչելու համար։ Մեր երիտասարդության ապագային ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ոգևորում է մեզ, հատկապես երբ այն միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը», - նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը սոցիալական խնդիրներ լուծելու կայուն մեխանիզմ է, իսկ երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռնարկատիրության մեջ` երաշխիքը ոլորտում նորարարության ապահովման։ Ուրախ ենք տեսնել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանում կարևորվում է սոցիալական ձեռներեցության ոլորտը», - նշում է Impact Hub Armenia-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժին»։ Իդրամ QR-ով կարող եք վճարել արդեն ավելի քան 21․500 վաճառակետերում:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

2045 | 0
Facebook