Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲԴԽ-ն առանց Դանիբեկյանին լսելու հեռացել է որոշում կայացնելու

16:48, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
ԲԴԽ-ն առանց Դանիբեկյանին լսելու հեռացել է որոշում կայացնելու

ԲԴԽ-ում կայացել է դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը։ Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն, ԲԴԽ-ում տրամադրված են դադարեցնելու Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
     Հիշեցնենք, որ որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
     Բարձրագույն դատական խուրհուրդն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աննա Դանիբեկյանի կարգապահական գործով որոշում կայացնելու։ Նիստի մեկնարկին դատավոր Դանիբեկյանը չի ներկայացել, նիստերի քարտուղարը հայտնել է, որ դատավորի բացակայության պատճառի վերաբերյալ տեղեկություն չունեն։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն անցել է հաջորդ փուլին ու ավարտել գործի քննությունը։ Դատավոր Դանիբեկյանը կարճ ժամանակ անց ներկայացել է ԲԴԽ, սակայն նրան հայտնել են, որ խորհուրդն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 16-ին։ Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։

ԲԴԽ-ն առանց Դանիբեկյանին լսելու հեռացել է որոշում կայացնելու
1693 | 0
Facebook