Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք որևէ անձի կամ կառավարության չենք սատարում»․ Սամանթա Փաուեր

16:30, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Մենք որևէ անձի կամ կառավարության չենք սատարում»․ Սամանթա Փաուեր

Ժողովրդավարության հարցին մոտենում եմ գլոբալ տեսանկյունից։ Այս մասին Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։

«Տեսնում ենք ամբողջ աշխարհում ժողովրդավարության զգալի հետընթաց, երբ կասկածի տակ են դրվում ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ իմ երկրում, երբ քաղաքացիական հանրությունը գնալով ավելի շատ է ճնշումների ենթարկվում, երբ քաղաքացիները չեն կարողանում քննադատել կառավարությանը՝ վախենալով բանտարկումից։ Ես չեմ եկել այստեղ՝ դրսից այցելուի հայացքով գնահատական տալու ժողովրդավարությանը, բայց կարող եմ նշել, որ վերջին 5 տարում այս երկրում եղել են ժողովրդավարական առումով գլոբալ զարգացումներ։ Մենք որևէ անձի կամ կառավարության չենք սատարում, այլ դիտարկում ենք այն, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն՝ ուեղացնելու կառույցներն, ինստիտուտները»,- ասել է նա։

1314 | 0
Facebook