Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գերմանիան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները»․ դեսպան

16:42, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Գերմանիան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները»․ դեսպան

Գերմանիան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի կասեցման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

«Մենք որոշել ենք Վրաստանի նկատմամբ որևէ նոր պարտավորություն չստանձնել․․․ Մենք կվերանայենք մեր հարաբերություններն ու հետագա գործողությունները։ Կան մի շարք գործոններ, ներառյալ՝ այսպես կոչված «Թափանցիկության մասին» օրենքը, որն անհամատեղելի է եվրոպական չափանիշների հետ։ Մենք բարեկամներ էինք 30 տարի շարունակ, և հանկարծ պարզվեց, որ մենք ֆաշիստ ենք, ահաբեկիչ։ Գործընկերները նման հռետորաբանությամբ չեն խոսում»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտնել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի կասեցման մասին։

1798 | 0
Facebook