Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միջպետական ավտոճանապարհը դարձրին հանրապետական նշանակության»․ Ոսկան Սարգսյան

15:42, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Միջպետական ավտոճանապարհը դարձրին հանրապետական նշանակության»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
     Ինչո՞ւ է «ժամանակավորապես» փակվել Կիրանց գյուղով անցնող հատվածը, այն միշտ էլ փակ է լինելու, քանզի տարածքը հանձնվել է Ադրբեջանին։
     Կիրանց գյուղի տարածքները, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը Ադրբեջանին հանձնելուց հետո Մ4 միջպետական ավտոճանապարհը դարձրել են Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ։ Սա Իլհամ Ալիևի պլանն է՝ Հայաստանին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ուղիներից»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1343 | 0
Facebook