Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը շփոթվել է՝ Ուկրաինան «Ուրան» անվանելով

15:24, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
Բայդենը շփոթվել է՝ Ուկրաինան «Ուրան» անվանելով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական վրիպումն է արել՝ հայտարարելով, որ Ռուսաստանը ցանկանում է «ոչնչացնել Ուրանի մշակույթը»։ Ելույթ ունենալով Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամբողջությամբ ոչնչացնել Ուկրաինան։ «Ռուսաստանը ծրագրում է վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը և ոչնչացնել Ուրանի մշակույթը»,- նշել է Բայդենը՝ անմիջապես ուղղելով իրեն և ասելով, որ նկատի ունի Ուկրաինան։

1796 | 0
Facebook