Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաթարստանում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել

13:18, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
Թաթարստանում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել

Կազանից 117 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ Կամսկոյե Ուստյե գյուղի մոտակայքում, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում են թելեգրամյան ալիքները, Cessna-172 ինքնաթիռում 4 մարդ է գտնվել։ Նրանցից 3-ը զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա։ Եվս մեկ մարդ վիրավոր է, նրա վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

Վթարի հիմնական պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը և օդաչուի սխալը։

1735 | 0
Facebook