Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիլիջանի հյուրանոցներում աստղաբաշխական գումարներ են». Ոսկան Սարգսյան

14:18, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Դիլիջանի հյուրանոցներում աստղաբաշխական գումարներ են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Դիլիջանի հյուրանոցներում մեծ վճարներ են, որոնց պատճառով տուրիստական սեզոնին քաղաքի շատ հյուրանոցներ կիսադատարկ են, հայաստանցիները Դիլիջանում հանգստանալու փոխարեն գերադասում են արտերկրում ավելի քիչ ծախսով հանգստանալ։ Դիլիջանցիների «Դիլիջանցիք» ֆեյսբուքյան խմբում այդ թեմայով քննարկում է. մտահոգություն կա, որ հյուրանոցների թանկ գները վնասում են Դիլիջանի զբոսաշրջային իմիջին, նշվել է, որ այդքան թանկ գներով հյուրանոցներն օվկանոսի ափին չեն, կամ Փարիզից հրավիրված հմուտ խոհարար չունեն։ Այդ խմբում քննարկման մասնակիցներից հայտնել են, որ Դիլիջանում կան նաև ավելի մատչելի գնով հյուրատներ։ Քննարկման մասնակիցներից մեկն էլ գրել է, որ թանկ հյուրանոցները գրոշներ են վճարում ծանր գործ անող աշխատողներին․ «Իսկ ամենաահավորը, որ էտ թիվ կրակողները իրենց աշխատակիցներին գռոշներ են տալիս միայն. 4-5 հոգու գործը բարդում մի մաքրուհու վրա (30 սենյակ մաքրել 1 օրում) ու վճարում 3000-4000֏ օրը
     Իսկ եթե մի ուրիշն էլ բացում է նոր հյուրանոց ու «լավություն» անում 5000֏ վճարելու, ուրեմն 7 հոգու տեղ է ծանրաբեռնելու»»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2359 | 1
Facebook