Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական հետախուզության հայտարարությունը սուտ է»․ Պետդեպ

12:30, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Ռուսական հետախուզության հայտարարությունը սուտ է»․ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտն անհեթեթություն և հեգնանք է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Վաշինգթոնը ցանկանում է Վրաստանում իշխանափոխության հասնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

«Դա բացարձակ սուտ է»,- ասել է նա։

Բացի այդ, Միլերը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի կողմից կեղծ և անհեթեթ մեղադրանքներ են հնչում Վրաստանի և աշխարհի այլ երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտության վերաբերյալ։

3024 | 0
Facebook