Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Քննարկել ենք Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը». Գրիգորյան

11:36, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Քննարկել ենք Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը». Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառումը. «Հուլիսի 10-ին հանդիպել եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:
     Ողջունելով Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
     Քննարկել ենք Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
     Անդրադարձ ենք կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել ենք դրա իրականացման հեռանկարները»:

1575 | 0
Facebook