Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն». Տիգրան Աբրահամյան

11:30, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի:
     Այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն:
     Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: Ընդ որում` դա ներկայացնելով որպես մոտ ապագայում սպասվելիք խոշոր փոփոխություն:
     Երկրորդ, սա իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է, որը տարբեր չափաբաժիններով խաղարկվել ու խաղարկվելու է:
     Օրեր առաջ այս թեմային բավականին խորքային ձևով նաև Արմեն Աշոտյանն էր բանտից անդրադարձել, որում հստակ գնահատված էր ԵՄ քաղաքականությունը, ներկայումս ՀՀ-ԵՄ բանակցությունների իրական վիճակն ու երկուստեք ակնկալիքները ու այդ ամենը աշխարհաքաղաքական ծանր իրադարձությունների համատեքստում:
     Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում` հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու և հիմնական խնդիրները խնամքով քողարկելու նպատակով»:

1107 | 0
Facebook