Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

«Շարունակում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ աշխատանքը»․ Միլեր

10:48, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Շարունակում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ աշխատանքը»․ Միլեր

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

Պատասխանելով Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Միլերը նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ այսօր տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

1226 | 0
Facebook