Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ռազմական դրություն է հայտարարում, գալիս ԱԺ, ասում՝ ի՞նչ կարծիքի եք, զիջումների գնա՞նք». Մարուքյան

10:24, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
«Ռազմական դրություն է հայտարարում, գալիս ԱԺ, ասում՝ ի՞նչ կարծիքի եք, զիջումների գնա՞նք». Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբեր 2020թ.» թեմայով եթերի ժամանակ անդրադարձել է այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրությանը. «Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, գալիս է ԱԺ, ասում՝ ի՞նչ կարծիքի եք, սիրելի՛ խորհրդարանականներ, զիջումների գնա՞նք. էս պատերազմը կարար չլիներ, եթե զիջումների գնայինք... Է՜ գնայիք զիջումների, գայիք հարցնեիք, ասեիք՝ զիջումների գնանք, մինչև պատերազմը սկսվելը»,- նշել է նա: Մարուքյանի խոսքով՝ Կառավարությունը ռազմական դրությունը հայտարարել է՝ խորհրդարանականների հետ չքննարկելով. «Կարծում եմ՝ բոլոր գործողությունները պետք է անեինք, բայց ռազմական դրություն չպետք է հայտարարեինք. դրանով ՀՀ-ին անմիջականորեն, իրավաբանորեն դարձնում ենք պատերազմի կողմ»,- հավելել է նա:

«Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը». Մարուքյան
8939 | 1
Facebook