Ոստիկանությունը գտել է ամերիկացի ալպինիստի` լավ պահպանված մարմինը, ով 22 տարի առաջ թաղվել էր ձնահյուսի տակ, փորձելով բարձրանալ Անդերի ամենաբարձր գագաթներից մեկը: Այս մասին գրում է The Guardian-ը։
Ուիլյամ Սթամբֆլի մարմինը հայտնաբերվել է Անկաշ շրջանում՝ ծովի մակարդակից 5200 մ բարձրության վրա գտնվող ճամբարի մոտ։ 58-ամյա լեռնագնացը փորձել էր բարձրանալ 6768 մետրանոց Հուասկարան լեռը։
Ոստիկանությունը հայտնել է, որ մարմինը և հագուստը պահպանվել են սառույցի և ցրտի շնորհիվ: Նրան ճանաչել են վարորդական իրավունքով, որը եղել է նրա մոտ:
Սթամփֆլն ընկերների` Մեթյու Ռիչարդսոնի և Սթիվ Էրսկինի հետ միասին փորձեցլ են հասնել գագաթին 2002 թվականին: Էրսկինի մարմինը հայտնաբերվել է ձնահյուսից անմիջապես հետո, սակայն Ռիչարդսոնի մարմինը դեռևս չի հայտնաբերվել։