Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակչում այսօր Մունխենում մրցել է Ֆրանսիայի հավաքականի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: 4 րոպե անց Դանի Օլմոն առաջ է մղել իսպանացիներին և հաղթանակ պարգևել Իսպանիայի հավաքականին:
Այպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կխաղա Նիդերլանդներ-Անգլիա զույգի հաղթողի հետ: