Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռու մնա մեզնից». զոհված զինծառայողի մայրը` Աննա Հակոբյանին

23:06, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«Հեռու մնա մեզնից». զոհված զինծառայողի մայրը` Աննա Հակոբյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով, քո «վաչիկ-հրաչիկ» երգ ու պարով, քո` կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ:
     Կամ արա, ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ` ի ցույց աշխարհի:
     Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի: Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր: Անկախ քաղաքական հայացքներից` հեռու մնա մեզնից, թող մեզ մեր ցավի հետ»:

6510 | 0
Facebook