Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչով է «Ոսկե ծիրան»-ում փոխարինվել ավանդական կարմիր գորգը

00:24, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ.
Ինչով է «Ոսկե ծիրան»-ում փոխարինվել ավանդական կարմիր գորգը

«Երևան ամսագիր» ֆեյսբուքյան էջը գրել է. ««Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի բացման արարողության ավանդական կարմիր գորգը փոխարինել էր արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած` 21մ երկարությամբ ձգվող 7 եզակի կարպետներով։ «Վերիշենի արհեստների կենտրոնի» և «Woolway արվեստանոցի» կին գորգագործների ձեռքերով պատրաստած կարպետները կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրած «Տեղորոշում» ժամանակակից կարմիր գորգի հավաքածուն։ Հավաքածուն կառուցված է հայկական գորգագործության բնօրրան` Արցախի բնակավայրերի տեղագրական քարտեզներով։ Հավաքածուն թողարկել է «ԱՀԱ կոլեկտիվը»` «Ոսկե ծիրանի» և ARARAT Museum թանգարանի համագործակցությամբ»։

3174 | 0
Facebook