Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիան դադարեցրել է ռազմական օգնությունը Վրաստանին

20:24, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Դանիան դադարեցրել է ռազմական օգնությունը Վրաստանին

Դանիան դադարեցրել է Վրաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան։

Պատգամավորը նշել է, որ դա հետևել է Վրաստանի հետ զորավարժությունները դադարեցնելու` ԱՄՆ-ի որոշմանը։

Ըստ Ակուբարդիայի՝ խոսքը Վրաստանի պաշտպանունակության հզորացման բազմամիլիոնանոց նախագծի մասին է, գրում է Tbilisi life-ը։

2505 | 0
Facebook