Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն Արցախի էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

20:00, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն Արցախի էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որով Վեհաժողովը, ի թիվս այլնի.
     - Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը:
     - Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը:
     - Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։

Աղբյուրը` Արման Եղոյան
1210 | 0
Facebook