«Հուլիսի 9-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան, Սունդուկյան, Ավետիսյան, Համբարձումյան փողոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներում, Հանրապետության հրապարակում և հարակից բակային տարածքներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»։