Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը

19:18, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը: «Պանորամա»-ն դատախազությունից տեղեկացել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացելու։

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը։

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս մասով՝ դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատիժն անազատության ձևով կրելուց՝ համաներման կիրառմամբ

Լևոն Երանոսյանին ևս մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով կիրառվեց վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս դրվագով՝ դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով՝ ազատվելով պատիժն անազատության մեջ կրելուց՝ համաներման կիրառմամբ։

Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1351 | 0
Facebook