Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՊՆ-ն այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել»․ Տիգրան Աբրահամյան

16:24, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«ՊՆ-ն այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել»․ Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով:
     Ընդ որում` ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո՛չ քաղաքական, ո՛չ մեկ այլ առումով:
     ՊՆ-ն գրությանս արձագանքել է 26 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել` «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ:
     Նշեմ, որ եղել են փուլեր, երբ ՊՆ-ն նույնիսկ նման իրավիճակներում ճկունություն դրսևորել է, սակայն հիմա այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել:
     Մի մերժում էլ մայիսին է եղել (ավելի վաղ գրված ու չմերժված գրությամբ), սակայն մտածել եմ տեխնիկական է` որոշակի հանգամանքների բերումով:
     Կպնդի՞ ՊՆ-ն, որ թեման տեխնիկական է կամ թյուրըմբռնում` մի քանի օր դեռ ժամանակ ունի, իսկ թեմային այլ շերտերով ու երանգներով կանդրադառնամ ավելի ուշ` որոշ դետալային ճշտումներից հետո»:

1386 | 0
Facebook