Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին՝ Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Մենք պատրաստ ենք այն ստորագրել ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի՝ մեր ընկերոջ հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք այդ հարաբերությունները։ ԻԻՀ նոր կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ ի կատար ածելու իրանա-ռուսական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք»,- IRNA-ն մեջբերում է Փեզեշքիանի խոսքը։