Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից

15:30, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից

ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է. «Երևանի Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից:
     Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Ազատության 12/2 շենքի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել իրենց բակում կառուցվող նոր շինության կապակցությամբ։ Վերջիններիս և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 4 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:
     Պաշտպանի հանձնարարությամբ նշված դեպքի առնչությամբ սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրների, այդ թվում՝ միջադեպի մանրամասները և անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը պարզելու նպատակով: Պարզվել է, որ Ոստիկանություն տեղափոխված 4 անձինք ազատ են արձակվել, նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում՝ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժ կիրառելու և իրեն վնասվածքներ պատճառելու վերաբերյալ: Վերոնշյալի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմ ներկայացվել է նաև բողոք:
     Շենքի կառուցման հետ կապված բնակիչների կողմից բարձրացված այլ հարցերի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն նաև Երևանի քաղաքապետարանից»:

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
1490 | 0
Facebook