Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Մոդիի բանակցությունները

15:06, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Մոդիի բանակցությունները

Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերություններն արտոնյալ ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունները։

«Մենք հնարավորություն ունեցանք երեկ ոչ պաշտոնական մթնոլորտում խոսել գրեթե բոլոր հարցերի շուրջ։ Շնորհակալ եմ այն ուշադրության համար, որը դուք հատկացնում եք առավել սուր խնդիրներին, այդ թվում՝ փորձում եք ուղիներ գտնել՝ ուկրաինական ճգնաժամի լուծման համար, իհարկե, առաջին հերթին, խաղաղ ճանապարհով»,- ասել է Պուտինը։

1627 | 0
Facebook