Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտնել է՝ ինչ հարցեր է բարձրացնելու Վաշինգթոնում

14:24, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Էրդողանը հայտնել է՝ ինչ հարցեր է բարձրացնելու Վաշինգթոնում

Հուլիսի 9-11-ը Վաշինգթոնում կանցկացվի ՆԱՏՕ-ի 75-րդ հոբելյանական գագաթնաժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Վաշինգթոն՝ մասնակցելու միջոցառմանը, հաղորդում է Anadolu-ն։

«Գագաթնաժողովում մենք խորհրդակցություններ կանցկացնենք ՆԱՏՕ-ի զսպող և պաշտպանական կառուցվածքի ամրապնդման, ինչպես նաև դաշնակիցների կարողությունների հզորացման նպատակով»,- գրել է Էրդողանը՝ X-ում։

Գործակալությունը նշում է քննարկման հիմնական թեմաները՝ ՆԱՏՕ-ի կառուցվածքի ամրապնդում, ահաբեկչության դեմ պայքար, պաշտպանական արդյունաբերական հարցեր։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, սակայն «ՆԱՏՕ-ն չպետք է պատերազմի կողմ դառնա»։

«Մենք կընդգծենք ՆԱՏՕ-ի ջանքերի ավելացման անհրաժեշտությունն ահաբեկչական կազմակերպությունների դեմ վճռական և համալիր պայքար ծավալելու հարցում։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կբարձրացնեմ նաև Գազայում տիրող իրավիճակի հարցը։ Այս համատեքստում մենք կընդգծենք, որ միջազգային հանրությունը բավականաչափ արդյունավետ չի գործում՝ Իսրայելին զպսելու հարցում, և որ գլոբալ խիղճը չի կարողանա հանգիստ շունչ քաշել, քանի դեռ Պաղեստինում արդար և կայուն խաղաղություն չի հաստատվել»,- հավելել է Էրդողանը։

1950 | 0
Facebook