Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Հետաքրքիր է

Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան

17:18, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան

Ամռանը հաճախ է դիտվում արևային ալերգիան, որն արտահայտվում է արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկի վրա առաջացող կարմիր բծերով:
     Ախտանշաններն են
     • մաշկի կարմրություն,
     • քոր կամ ցավ,
     • փոքր բշտիկներ, որոնք կարող են մեծանալ և միաձուլվել:
     • մաշկի թեփոտում, կեղևակալում:
     Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան
     • Օգտագործե՛ք բարձր SPF ունեցող արևապաշտպան միջոցներ. այն կօգնի նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:
     • Հագե՛ք պաշտպանիչ հագուստ. լայնեզր գլխարկները և երկարաթև հագուստը կօգնեն պաշտպանել մաշկը:
     • Խուսափե՛ք արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00) դրսում լինելուց:
     Ինչպե՞ս պաշտպանվել արևային ալերգիայից
     1. Մի՛ մնացեք արևի ուղիղ ճառագայթների տակ, գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ:
     2. Սառեցրե՛ք մաշկը. օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ:
     3. Օգտագործե՛ք հակահիստամիններ. դրանք կարող են նվազեցնել քորը և բորբոքումը:
     4. Խոնավացրե՛ք մաշկը. կիրառե՛ք խոնավացնող քսուքներ՝ խուսափելով ալկոհոլ պարունակող միջոցներից:
     5. Եթե ալերգիայի ախտանշանները չեն անցնում կամ խորանում են, դիմե՛ք բժշկի»:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
1681 | 0
Facebook